Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Օֆելյա Արտաշի Կարապետյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 42 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի սպասարկման 950.0քմ հողամասին կից գտնվող /Թբիլիսյան խճուղի թիվ 42/1 հասցեի/ 950.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 950.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 42/1 հասցեի 950.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1179900 /մեկ միլիոն հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Օֆելյա Արտաշի Կարապետյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 42/1 հասցեի 950.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1179900 /մեկ միլիոն հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Օֆելյա Արտաշի Կարապետյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |