Դիլիջան համայնքի ղեկավարի 2018թ. օգոստոսի 13-ի թիվ 380Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2188.0քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 2188.0քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |