Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի։ 2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն հավելված 2-ի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |