Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հայկ Վարդանի Ղալումյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց թիվ 8/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 892.3քմ հողամասին կից գտնվող /Պարզ լճի փողոց թիվ 8/6 հասցեի/ 392.1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 392.1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 8/6 հասցեի 392.1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2679730 /երկու միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Հայկ Վարդանի Ղալումյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոց թիվ 8/6 հասցեի 392.1քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 2679730 /երկու միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Հայկ Վարդանի Ղալումյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: