Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 03-ի թիվ 436-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/15 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արտակ Ալբերտի Բոջիկյանի կողմից ինքնակամ կառուցված 19․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 15042024-11-0063/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արտակ Բոջիկյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/15 հասցեի ավտոտնակը՝ 19․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․7քմ հողամասը, համապատասխանաբար, 53683 դրամ և 207122 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19․7քմ հողամասը քաղ. Արտակ Ալբերտի Բոջիկյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 70/15 հասցեի ավտոտնակը՝ 19․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19․7քմ հողամասը, համապատասխանաբար, 53683 դրամ և 207122 դրամ արժեքներով քաղ. Արտակ Ալբերտի Բոջիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |