Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 -րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահաջներով` համայնքի ավագանին որոշում է. 1. «Դիլիջան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել և Դիլիջանի համայնքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրել.
1) Ռիո դե Ժանեյրոյի 2016թ. 31-րդ օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:
2) Ռիո դե Ժանեյրոյի 2016թ. 31-րդ օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին:
2. Դիլիջանի համայնքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրել.
1) Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի վաստակավոր մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյանին:
2) Հայաստանի Հանրապետության հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ, Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյանին:
|