Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ժորա Աշոտի Սագարյանը՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում, իրեն վարձակալության իրավունքվ տրամադրված 114.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 0020738, տրված 25.04.2004թ., Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում գտնվող 114.0քմ հողամասը տրամադրված է Ժորա Սագարյանին վարձակալության իրավունքով: Համաձայն Դիլիջանի համայնքի և քաղ. Ժորա Սագարյանի միջև 2004թ. ապրիլի 20-ին կնքված հողամասի վարձակալության թիվ ՀՎ-026 պայմանագրի 4.7 կետի՝ հողամասի ուղղակի վաճառքի դեպքում վարձակալն ունի այն գնելու նախապատվության իրավունք: Նշված 114.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում գտնվող 114.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 218196 /երկու հարյուր տասնութ հազար հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Ժորա Սագարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում գտնվող 114.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 218196 /երկու հարյուր տասնութ հազար հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով, քաղ. Ժորա Սագարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |