Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 137
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԳՆԵԼ ՔԵՌՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ LADA NIVA LEGEND ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի բնակիչ Գնել Քեռյանի (հասցեն՝ ՀՀ, ք․ Դիլիջան, Գետափնյա փողոց 86, բն․ 12, անձնագիր՝ AV0363352) և Դիլիջանի համայնքապետարանի միջև 02.05.2024թ․ կնքված թիվ 01-020524 նվիրաբերության պայմանագրի քաղ․ Գնել Քեռյանը Դիլիջանի համայնքապետարանին է նվիրել  LADA NIVA LEGEND 21214-BOA-52 մակնիշի  (շարժիչ՝ 21214 1326786, VIN  XTA21140R2519078) մարդատար ավտոմեքենան՝  4 280 000 /չորս միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով, սեփականության իրավունքով։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված մարդատար ավտոմեքենան ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․    

1. Տալ համաձայնություն LADA NIVA LEGEND 21214-BOA-52 մակնիշի  (շարժիչ՝ 21214 1326786, VIN  XTA21140R2519078) մարդատար ավտոմեքենան՝  Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը:

2. Սահմանված կարգով LADA NIVA LEGEND 21214-BOA-52 մակնիշի  (շարժիչ՝ 21214 1326786, VIN  XTA21140R2519078) մարդատար ավտոմեքենան՝ 4 280 000 /չորս միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։

3. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում թվով 1 հատ LADA NIVA LEGEND 21214-BOA-52 մակնիշի  ծառայողական ավտոմեքենան ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner