Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. հունվարի 30-ի թիվ 41-Ա որոշմամբ, քաղ. Մերուժան Սերվանտեսի Թամրազյանի կողմից Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82/1 հասցեի ինքնակամ կառուցված 56.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 07032019-11-0016/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82/1 հասցեի ինքնակամ կառուցված 56.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի առևտրի սրահը և վերջինիս սպասարկման 30.5քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված շինությունը և վերջինիս սպասարկման 30.5 հողամասը քաղ. Մերուժան Թամրազյանին, համապատասխանաբար, 433440 դրամ և 16104 դրամ արժեքներով օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82/1 հասցեի 56.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի առևտրի սրահը և վերջինիս սպասարկման 30.5քմ հողամասը, համապատասխանաբար, 433440 դրամ և 16104 դրամ արժեքներով քաղ. Մերուժան Սերվանտեսի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |