Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հարություն Սուրենի Մեհրաբյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 18/8 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 800.0քմ հողամասին կից գտնվող /Բարեկամության փողոց թիվ 11/2 հասցեի/ 602.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 602.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 11/2 հասցեի 602.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4114249 /չորս միլիոն հարյուր տասնչորս հազար երկու հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Հարություն Սուրենի Մեհրաբյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 11/2 հասցեի 602.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4114249 /չորս միլիոն հարյուր տասնչորս հազար երկու հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Հարություն Սուրենի Մեհրաբյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |