Համայնքի ղեկավարն առաջարկեց օրակարգում ընդգրկել ևս 2 հարց՝
1.Գետի հունի մաքրման աշխատանքներ կատարելու մասին։ Զեկ․ Դ․Սարգսյան
2.ԳՄՀԸ կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Դիլիջան համայնքի հայտը հաստատելու մասին։ Զեկ․ Դ․Սարգսյան Համայնքի ավագանին (կողմ-11 դեմ-0 ձեռնպահ-0) ընդունեց առաջարկությունը և հաստատեց օրակարգը նոր խմբագրությամբ:
Համայնքի ղեկավարը «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հրապարակեց համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վարդան Ռոմիկի Թամրազյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը։
|