| Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 16-ի թիվ 617-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Դոնարա Սերյոժայի Ղալեչյանի կողմից ինքնակամ կառուցված 28․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05062024-11-0095/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Դոնարա Ղալեչյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10/6 հասցեի ավտոտնակը՝ 28․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 28․3քմ հողամասը, համապատասխանաբար, 65543 դրամ և 193411 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 28․3քմ հողամասը քաղ. Դոնարա Սերյոժայի Ղալեչյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 10/6 հասցեի ավտոտնակը՝ 28․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 28․3քմ հողամասը, համապատասխանաբար, 65543 դրամ և 193411 դրամ արժեքներով քաղ. Դոնարա Սերյոժայի Ղալեչյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |