Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Հրանտիկ Ավետիքի Խաչատրյանը և Վերգուշ Ռուբենի Խաչատրյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 16ա հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 343.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոցի թիվ 16/4 հասցեի/ 99.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 99.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 16/4 հասցեի 99.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 122958 /հարյուր քսաներկու հազար ինը հարյուր հիսունութ/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Հրանտիկ Ավետիքի Խաչատրյանին և Վերգուշ Ռուբենի Խաչատրյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 16/4 հասցեի 99.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 122958 /հարյուր քսաներկու հազար ինը հարյուր հիսունութ/ դրամ արժեքով, քաղաքացիներ Հրանտիկ Ավետիքի Խաչատրյանին և Վերգուշ Ռուբենի Խաչատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |