Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասի Պաշտոնական դրամաշնորհներ՝ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ տողը ավելացնել 744.9 հազար դրամով և ուղղել վարչական բյուջեի «01-01-01» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4823 /պարտադիր վճարներ/ հոդվածին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից առաջացած իրավահարաբերությունների վրա։ |