Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Էդիկի Վարդանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 6/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 572.4քմ հողամասին կից գտնվող /Մոլդովական փողոց թիվ 7/20 հասցեի/ 153.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 153.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 7/20 հասցեի 153.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1049065 /մեկ միլիոն քառասունինը հազար վաթսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արթուր Էդիկի Վարդանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 7/20 հասցեի 153.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1049065 /մեկ միլիոն քառասունինը հազար վաթսունհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արթուր Էդիկի Վարդանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: