Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վոլոդյա Սամվելի Աթոյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոց թիվ 7/15 հասցեի 447.8քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 14062023-11-0012/ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող այլ համարժեք հողամասի հետ փոխանակելու խնդրանքով: Քաղ. Վոլոդյա Աթոյանը համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոցի թիվ 7/17 հասցեի 447.7քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 22112023-11-0064/ որպես համարժեք հողամաս փոխանակելու վերաբերյալ Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը: Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել քաղ. Վոլոդյա Աթոյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոց թիվ 7/15 հասցեի 447.8քմ հողամասը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոցի թիվ 7/17 հասցեի 447.7քմ համարժեք հողամասի հետ փոխանակելու մասին առաջարկությունը՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71 հոդվածի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով ՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոցի թիվ 7/17 հասցեի 447.7քմ հողամասը փոխանակության միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Ընդ որում, որպես փոխանակվող գույք է հանդիսանում քաղ. Վոլոդյա Աթոյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Մոլդովական փողոց թիվ 7/15 հասցեի 447.8քմ համարժեք հողամասը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |