Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 138
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՆԱԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մանուչարյանի (հասցեն՝ ՀՀ, ք․ Երևան, Նոր-Նորքի 9-րդ զ/ծ 1 շենք, բն․ 50, ՆՔ՝ 014327779) և Դիլիջանի համայնքապետարանի միջև 02.05.2024թ․ կնքված թիվ 01-020524 նվիրաբերության պայմանագրի համաձայն քաղ․ Լևոն Մանուչարյանը Դիլիջանի համայնքապետարանին է նվիրել  եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված  կահավորված ու տեխնիկապես զինված տնակներ (25 հատ)։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված գույքը ընդունել  որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1. Տալ համաձայնություն եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված  կահավորված ու տեխնիկապես զինված տնակները (25 հատ)՝  Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը:

2. Սահմանված կարգով եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված  կահավորված ու տեխնիկապես զինված տնակները (25 հատ)  ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում:

3. Մինչև ս/թ. դեկտեմբերի 31-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել վաճառք իրականացնող քաղաքացիներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner