Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արամ Զախարյանը, Մարետա Զախարյանը և Մարգուշ Զախարյանը Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի 11-036-0003-0004 կադաստրային ծածկագրով 0.302 հա մակերեսով տնամերձ հողամասին և տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի 11-036-0003-0004 կադաստրային ծածկագրով 0.302 հա տնամերձ հողամասին և տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Խաչարձան բնակավայր, 1-ի փողոց, 1 փկղ․ թիվ 3:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին․
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։