Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Աշոտ Ռուդիկի Ալիխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց, թիվ 60/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 597.0քմ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 1/1 հասցեի/ 64․1քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 64․1քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 1/1 հասցեի 64․1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 438079 /չորս հարյուր երեսունութ հազար յոթանասունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Աշոտ Ռուդիկի Ալիխանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 1/1 հասցեի 64․1քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 438079 /չորս հարյուր երեսունութ հազար յոթանասունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Աշոտ Ռուդիկի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |