Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. նոյեմբերի 3-ի թիվ 516-Ա որոշմամբ, քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանի, Վերգուշ Պավելի Դավթյանի, Արամայիս Արտավազդի Թամրազյանի, Անուշավան Արտավազդի Թամրազյանի և Անուշ Արտավազդի Թամրազյանի կողմից Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/1 հասցեին կից՝ Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեում ինքնակամ կառուցված 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 24112020-11-0014/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացիներին` Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեի ինքնակամ կառուցված 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության երկհարկանի շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը, համապատասխանաբար, 160380 դրամ և 3597 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:
Համայնքի ղեկավարը նշված հասարակական նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանին, Վերգուշ Պավելի Դավթյանին, Արամայիս Արտավազդի Թամրազյանին, Անուշավան Արտավազդի Թամրազյանին և Անուշ Արտավազդի Թամրազյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 72/3 հասցեի 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 16.2քմ հողամասը, համապատասխանաբար, 160380 դրամ և 3597 դրամ արժեքներով քաղաքացիներ Արարատ Անուշավանի Թամրազյանին, Վերգուշ Պավելի Դավթյանին, Արամայիս Արտավազդի Թամրազյանին, Անուշավան Արտավազդի Թամրազյանին և Անուշ Արտավազդի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: