Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հունվարի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2024թ․ սեպտեմբերի 12-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց թիվ 24 տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացի Արմեն Ալեքսանի Ալիխանյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Հակոբջանյան փողոց թիվ 24 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 700.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 573.1քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի: 
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Արմեն Ալեքսանի Ալիխանյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`  

1. Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց թիվ 24 հասցեի 573.1քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Հակոբջանյան փողոց, թիվ 24/2:
2. Հաստատել Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց թիվ 24/2 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 573.1քմ մակերեսով, քաղ. Արմեն Ալեքսանի Ալիխանյանի (ծնված 23.02.1950թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
3. Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոց թիվ 24 հասցեի բնակելի տան նկատմամբ ճանաչել քաղ. Արմեն Ալեքսանի Ալիխանյանի (ծնված 23.02.1950թ․) սեփականության իրավունքը:
4. Պարտավորեցնել քաղ. Արմեն Ալիխանյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner