Դիլիջան համայնքի ղեկավարի 2018թ. հուլիսի 12-ի թիվ 328-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի Հովք գյուղի 5-րդ փողոցի թիվ 14 հասցեի 1081.0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի Հովք գյուղի 5-րդ փողոցի թիվ 14 հասցեի 1081.0քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |