Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 օգոստոսի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09.08.2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 889-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 16.08.2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի  1-ին մասի  պահանջներով, հիմք ընդունելով 15.07.2025 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թիվ 15072025-11-0026 և 15072025-11-0025 վկայականները, ինչպես նաև  16.08.2024 թվականին կնքված (սեղանամատյան թիվ 2888)  հողամասի վարձակալության պայմանագրի 6.2 կետը`

1.Դիլիջան համայնքի ղեկավարի 09.08.2024 թվականի «Քաղ․ Սասուն Թամրազյանին վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին» թիվ 889-Ա որոշման 1-ին կետում «12438.6 քմ»-ի փոխարեն կարդալ «1.1147 հա»։

2.Դիլիջան համայնքի և Սասուն Թամրազյանի միջև 16.08.2024 թվականին կնքված (սեղանամատյանթիվ 2888) հողամասի վարձակալության պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) կատարել փոփոխություն, մասնավորապես՝

1)  Պայմանագրի 1.1 կետում «12438.6 քմ»-ի փոխարեն գրել «1.1147 հա»,

2) Պայմանագրի 4.1 կետում «62 193 (վաթսուներկու հազար հարյուր իննսուներեք) ՀՀ դրամի»-ի փոխարեն գրել  «55 735 (հիսունհինգ հազար յոթ հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ»,

 3.Սույն փոփոխությունները ամրագրել համաձայնագրով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ համաձայնագրից բխող իրավունքները` պետական գրանցման:

 4.Սույն համաձայնագիրը հանդիսանում է  16.08.2024 թվականին կնքված (սեղանամատյանթիվ 2888) հողամասի վարձակալության պայմանագրի անբաժանելի մասը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner