«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետ համաձայն դադարեցվել է համայնքի ավագանու անդամ Վարդան Թամրազյանի լիազորությունները։ Հետևաբար դադարեցվել է վերջինիս <<Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>>, <<Ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> և «Հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովի» անդամի լիազորությունները։ Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանու կանոնակարգի 33-րդ կետի պահանջներով՝ 1.Կատարել փոփոխություններ Դիլիջան համայնքի ավագանու հետևյալ որոշումների մեջ.
1)Դիլիջան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին>> թիվ 007-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝
ա)<<Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Վարդան Թամրազյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Արմեն Թալանչյանին։
բ) <<Ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող Դիլիջան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի>> անդամ Վարդան Թամրազյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Արմեն Թալանչյանին։
2) 2024 թվականի հունվարի 10-ի «Դիլիջան համայնքի ավագանու 2022թ. ապրիլի 05-ի թիվ 089-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 577-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝
«Հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովի» անդամ Վարդան Թամրազյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկել Արմեն Թալանչյանին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |