Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, համայնքի ավագանին որոշում է.
. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ««Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի և «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի » հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին:
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան ներկայացնել 2020թ. բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ:
3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: