Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 8, 9, 10 և 11 հոդվածների պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Դիլիջան համայնքի տարածքում 2018թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ ըստ գոտիավորման, որոնց վերաբերյալ հավելվածը կցվում է: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
|