Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 14-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշմամբ և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ջահան Դավթյան Սուրենի», «Խաչատուր Ղալումյան Արտակի» և «Դոլ-մա-մա» ՍՊ ընկերության դիմում-հայտերը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ջահան Դավթյան Սուրենի» դիմում-հայտը և տրամադրել ծխախոտային արտադրատեսակների իրացման թույլտվություն 01.07.2024-30.09.2024թթ-ի համար:
2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Խաչատուր Ղալումյան Արտակի» դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.01.2024-31.12.2024թթ-ի համար։
3.Բավարարել «Դոլ-մա-մա» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.07.2024- 31.12.2024թթ-ի համար։
4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։