Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 աշխատասենյակը՝ 18,9 քառ. մետր և թիվ 23 աշխատասենյակը՝ 13,4 քառ. մետր տարածքներով, ընդհանուր 32,3 քառ. մետր, վարձակալության իրավունքով տրամադրված է «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպոււթյանը։
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Կազմակերպոււթյան նախագահ Շուշանիկ Սահակյանը՝ հայտնելով, որ Կազմակերպոււթյան ֆինանսավորումները կասեցվել են, սակայն իրենք շարունակում են ամենօրյա սկզբունքով կամավոր աշխատել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, անապահով ընտանիքների և համայնքի երիտասարդների հետ՝ իրականացնելով ծրագրեր, դասընթացներ և միջոցառումներ։ Խնդրել է հանել վարձավճարը։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-688-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 9 աշխատասենյակը՝ 18,9 քառ. մետր և թիվ 23 աշխատասենյակը՝ 13,4 քառ. մետր տարածքներով, ընդհանուր 32,3 քառ. մետր, 1 տարի ժամկետով, անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական հասարակական կազմակերպոււթյանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |