Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտաշես Ասատուրի Խանլեանի լիազ. անձ Տիգրան Էդուարդի Հակոբյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոցի թիվ 1/1 հասցեի/ 124.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 124.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 1/1 հասցեիի 124.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 154008 /հարյուր հիսունչորս հազար ութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Արտաշես Խանլեանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 1/1 հասցեի 124.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 154008 /հարյուր հիսունչորս հազար ութ/ դրամ արժեքով, քաղ. Արտաշես Խանլեանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|