Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքում 2020թ. ընթացքում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան
2. Դիլիջան համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
3. Դիլիջան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին: Զեկ.Ա. Սանթրոսյան
4. Գույքի տնօրինման մասին: Զեկ.Ա. Սանթրոսյան 5. Դիլիջան համայնքի 2020թ.բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ.Ա. Սանթրոսյան 6. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 474.5քմ մակերեսով հողամասը, Գյուղատնտեսական նշանակության հողերից 2016.0քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի և բնակավայրերի հողերից 766.6քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Գույքի տնօրինման մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան |