Հիմք ընդունելով «Վ. Է. Վ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ համայնքի ղեկավարը ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղցրահամ թիվ 1 և թիվ 2 ջրերի հիդրոերկրաբանական ուսումնասիրություն և փորձաքննություն կատարելու նպատակով նախնական համաձայնություն տալու հարցը:
Ղեկավարվելուվ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղցրահամ թիվ 1 և թիվ 2 ջրերի հիդրոերկրաբանական ուսումնասիրություն և փորձաքննություն կատարելու նպատակով «Վ. Է. Վ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախնական համաձայնություն: |