Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 403
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2025 թվականի N 403

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ, 13-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ, 23-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ «Ելենա Բելոկուռովա Վասիլիի», «Հայկուհի Մինասյան Հովհաննեսի», «ԲիԹիԷլ Սերվիսիս», «Իմիջ Մ․Գ», «Սրճարան համար 2», «Արտ Պետրոլ», «Նելկա», «Դիլիջազ Վայն», «Անտառային Սքայ» ՍՊ ընկերությունների և «Անի Պլազա Հոթել» ՓԲ ընկերության դիմում-հայտերը՝

1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Հայկուհի Մինասյան Հովհաննեսի»-ի դիմում-հայտը և տրամադրել համայնքի տարածքում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնային ծառայության կազմակերպման թույլտվություն։

2.Բավարարել «Սրճարան համար 2» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել համայնքի տարածքում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնային ծառայության կազմակերպման թույլտվություն։

3.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ելենա Բելոկուռովա Վասիլիի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.04.2025 - 30.06.2025թ-ի համար։

4.Բավարարել «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերության  դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.04.2025-31.12.2025թթ-ի համար:

5.Բավարարել «Դիլիջազ Վայն» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025 - 31.12.2025թ-ի համար։

6.Բավարարել «Նելկա» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025 - 31.12.2025թ-ի համար։

7.Բավարարել «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.05.2025-31.05.2025թ-ի ժամանակահատվածի համար։

8.Բավարարել «Իմիջ Մ․Գ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.05.2025-31.05.2025թ-ի ժամանակահատվածի համար։

9.Բավարարել «Անի Պլազա Հոթել» ՓԲ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.04.2025-31.09.2025թ-ի ժամանակահատվածի համար։

10.Բավարարել «Անի Պլազա Հոթել» ՓԲ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.04.2025-30.09.2025թ-ի համար։

11.Բավարարել «Անտառային Սքայ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.05.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։

12.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:

13.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner