Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացիներ՝ Արամ Հովհաննիսյանի, Մայա Քոչարյանի և Նարինե Հովհաննիսյանի լ/ա Նովիկ Քոչարյանը, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 11-042-0033-0003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 11-042-0033-0003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր, 5-րդ փողոց թիվ 3։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին՝
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: