Դիլիջանի համայնքապետարանի և «ԱՐՏԴԻԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 27.08.2022 կնքվել է Դիլիջան համայնքի մշակույթի պալատի հիմնանորոգման աշխատանքների ՀՀ-ՏՄԴՀ-ԲՄԱՇՁԲ-22/03 ծածկագրով պայմանագիրը: Ընկերության կողմից սահմանված ժամկետում չեն կատարվել պայմանագրային պարտավորությունները: 2025 թվականի փետրվարի 21-ից միակողմանի լուծվել է պայմանագիրը, այդ մասին ծանուցվել է ընկերությանը, ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում: Գրությամբ առաջարկվել է մինչև ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցեղ մասնակիցների ցուցակում ներառելու պատվիրատուի ղեկավարի որոշման կայացման վերջնաժամկետը լրանալու օրը վճարել պայմանագրի և որակավորման ապահովման գումարները, ինչն ընկերության կողմից չի կատարվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ն մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
1. 1. «ԱՐՏԴԻԱՆՇԻՆ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ 04112378, հասցե ք. Արարատ, Գրիբոյեդովի 24) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցեղ մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման օրինակն ուղարկել «ԱՐՏԴԻԱՆՇԻՆ» ՍՊ ընկերությանը:
3. Դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն, ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցեղ մասնակիցների ցուցակում ներառելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: