Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Լևոն Հարոյան Գառնիկի» և «Խորոզյան Ինտերնեյշնլ», «Իմիջ Մ․Գ․», «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝
1.Բավարարել «Խորոզյան Ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
2.Բավարարել հայտը և «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերությանը տալ այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.01.2025թ-ի ժամանակահատվածի համար։
3.Բավարարել հայտը և «Իմիջ Մ․Գ․» ՍՊ ընկերությանը տալ այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.01.2025թ-ի ժամանակահատվածի համար։
4.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Լևոն Հարոյան Գառնիկի» դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։
5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
6.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։