Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 12-ի թիվ 480-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10 հասցեի 18․9քմ հողամասում, քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 18․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16102024-11-0025/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վաչագան Սահակյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 797-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/10 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 18․9քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 18․9քմ հողամասը, համապատասխանաբար, 51503 դրամ և 198711 դրամ արժեքներով օտարել քաղ. Վաչագան Թորգոմի Սահակյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վաչագան Սահակյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 198711 /հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր տասնմեկ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 51503 /հիսունմեկ հազար հինգ հարյուր երեք/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: