Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1–ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Դիլիջան համայնքի ավագանու 2023թ․ նոյեմբերի 2-ի «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում փոփոխություն կատարելու մասին» N 491-Ն որոշման 1-ին կետից հանել «06-01-01» Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 50 000 000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ բովանդակությունը, «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 10 000 000 (տաս միլիոն) ՀՀ դրամի փոխարեն կարդալ «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից՝ 60 000 000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ: |