Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հուլիսի 17-ի թիվ 821-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 75/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արսեն Մհերի Ավալյանի կողմից ինքնակամ կառուցված 19․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 26072024-11-0061/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արսեն Ավալյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 75/1 հասցեի ավտոտնակը՝ 19․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 32․5քմ հողամասը, համապատասխանաբար, 45394 դրամ և 222115 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 32․5քմ հողամասը քաղ. Արսեն Մհերի Ավալյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 75/1 հասցեի ավտոտնակը՝ 19․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 32․5քմ հողամասը, համապատասխանաբար, 45394 դրամ և 222115 դրամ արժեքներով քաղ. Արսեն Մհերի Ավալյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |