Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մարտի 18-ի թիվ 373-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 199 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նվարդ Սաշիկի Մելյանի կողմից ինքնակամ կառուցված 33․27քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17042024-11-0109/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նվարդ Մելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 199 հասցեի ավտոտնակը՝ 33․27քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.7քմ հողամասը, համապատասխանաբար, 77054 դրամ և 141471 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20.7քմ հողամասը քաղ. Նվարդ Սաշիկի Մելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 199 հասցեի ավտոտնակը՝ 33․27քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.7քմ հողամասը, համապատասխանաբար, 77054 դրամ և 141471 դրամ արժեքներով քաղ. Նվարդ Սաշիկի Մելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |