Դիլիջանի համայնքի ղեկավարի 2016թ. մարտի 10-ի թիվ 51-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 10142.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 20-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 10142.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրել և հաստատել մեկնարկային գները` համաձայն աղյուսակի: 2. Մրցույթի պայմաններում և կառուցապատման իրավունքի պայմանագրում ներառել հետևյալ պայմանները և պահանջները. 1) Տրամադրված հողամասը օգտագործել բացառապես իր նպատակային և գործառնական նշանակության դրույթներում, այն է <<Զբոսայգի>>: 2) Մրցույթի մասնակիցը պարտավոր է ներկայացնել <<ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐ>>, որը պետք է բխի բացառապես զբոսայգու զարգացման, արդիականացման նպատակներից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |