|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մարտի 2019 թվականի N 20 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՆՐԲ. 39/1 ՀԱՍՑԵԻ 30.05 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՇԵՆՔՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող ք.Դիլիջան Անդրանիկի թաղամասի 2-րդ նրբ. 39/1 հասցեում գտնվող նախկին ենթակայանի շենքն աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք.Դիլիջան Անդրանիկի թաղամասի 2-րդ նրբ. 39/1 հասցեում գտնվող նախկին ենթակայանի շենքն աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գինը` Լոտ 1 /ԱԳ-10/ - ք.Դիլիջան Անդրանիկի թաղամասի 2-րդ նրբ. 39/1 ենթակայանի շենք ` 30.05 քմ, մեկնարկային գինը` 450000 ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|