Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նոյեմ Մարտիրոսյանի՝ լ/ա Ռոբերտ Հովհաննիսյանը, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան Խճուղի թիվ 103/1 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող 0.08864հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու և տեղադիրքը ուղղելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.08864հա հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզի ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 103/1 հասցեի, քաղաքացի Նոյեմ Մարտիրոսյանին պատկանող 0.08864հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Նշված 0.08864հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման
2.Պարտավորեցնել քաղ․ Նոյեմ Մարտիրոսյանին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: