Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի <<Հաղարծնի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել փոփոխություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և
1. Դիլիջանի համայնքի ավագանու 2018թվականի նոյեմբերի 11-ի «Դիլիջանի համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 115-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն և <<հաղարծնի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացուցիչ հատկացնել լվացարար – 0.25 միավոր հաստիք-80000դրամ դրույքաչափով: |