Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Սարգիս Սանթրոսյանի կողմից գողացվել է Դիլիջանի օղակաձև խաչմերուկի հարակից տարածքի, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոտի ավտոբուսի կանգառում տեղադրված աղբամանը, որի մնացորդային արժեքը 2018թ. դրությամբ կազմել է 45000 դրամ: Սարգիս Սանթրոսյանի կողմից 25.02.2020թ. թիվ 000248 անդորրագրով համայնքին պատճառված վնասը վերականգնվել է: Համայնքի ղեկավարի կողմից Սարգիս Սանթրոսյանից բողոք և պահանջ ներկայացնելու, ինչպես նաև գույքային վնասի հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից ներկայացված Դիլիջանի օղակաձև խաչմերուկի հարակից տարածքի, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոտի ավտոբուսի կանգառում տեղադրված աղբամանի գողության փաստով Դիլիջանի համայնքապետարանը, հաշվի առնելով Սարգիս Սանթրոսյանի կողմից վնասի վերականգնման փաստը՝ նրանից բողոք և պահանջ չունի: |