Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 60
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2025 թվականի N 60

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1997Թ. ՀՈՒԼԻՍԻ 29–Ի ԹԻՎ 262 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Գայի փողոց 76 շենք, բնակարան 30 հասցեի  բնակիչ Լենա Մանուկյանը` հայտնելով, որ Դիլիջանի  քաղաքապետի 1995 թվականի  հուլիսի 29-ի թիվ 262  որոշման մեջ  թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Լենա Լենիկի Մանուկյանի» փոխարեն գրվել է «Լենա Լենիկի Սարգսյան», իսկ «Ռուսլան Ռաֆիկի Մանուկյանի» փոխարեն՝ «Ռուզան Ռաֆիկի Մանուկյան»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:     

ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի  քաղաքապետի 1995 թվականի  հուլիսի 29-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 262  որոշման մեջ «Լենա Լենիկի Մանուկյանի» փոխարեն գրվել է «Լենա Լենիկի Սարգսյան», իսկ «Ռուսլան Ռաֆիկի Մանուկյանի» փոխարեն՝ «Ռուզան Ռաֆիկի Մանուկյան»:

Ելնելով վերոգրյալից  և  ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի 1-ին   հոդվածի 2-րդ   մասով, 33-րդ  հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`       

1.Դիլիջանի քաղաքապետի 1995 թվականի  հուլիսի 29-ի թիվ 262  որոշման մեջ  կատարել փոփոխություն՝  «Լենա Լենիկի Սարգսյանի» փոխարեն կարդալ «Լենա Լենիկի Մանուկյան», իսկ «Ռուզան Ռաֆիկի Մանուկյանի» փոխարեն՝ «Ռուսլան Ռաֆիկի Մանուկյան»։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner