Դիլիջանի համայնքի ղեկավարի 2016թ. հոկտեմբերի 10-ի թիվ 326-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 5256.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտով, պայմաններով և մեկնարկային գնով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 5256.0քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրել և հաստատել մեկնարկային գինը` համաձայն աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |