Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի դպրոցներում մանկապատանեկան սպորտի մասսայականացմանը նպաստելու նպատակով կազմակերպել դպրոցականների ավանդական մարզախաղեր։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և նշված առաջնության կազմակերպման համար Դիլիջան համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Այլ մշակութային կազմակերպություններ /բաժին 08 խումբ 02 դաս 04/ հատկացնել հոդված 4269 -174000 դրամ։ |