Համաձայն ՀՀ կառավարության 27.12.2024թ․ թիվ 2060-Ն որոշման, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 26․02.2025թ․ կնքված թիվ ԴՄ-ԴԵԴ-2025 պայմանագրի հիման վրա ս/թ․ հունիսի 25-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի Դիլիջան համայնքին հատկացվել է 1 741 100 (մեկ միլիոն յոթ հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ՝ արտադպրոցական հաստատություններում դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված մանկավարժներին լրավճար վճարելու նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է վերը նշված գումարը ճանաչել եկամուտ և ծախս։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 1 741 100 (մեկ միլիոն յոթ հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։
2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 1 741 100 (մեկ միլիոն յոթ հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝ «09-05-01» Դիլիջան համայնք /Արտադպրոցական դաստիարակություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4729 /Այլ նպաստներ բյուջեից/ հոդվածով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |