Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանը ՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 2/1 հասցեի 6000.0քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 000819 վկայականի /տրված 07.08.2002թ./, Դիլիջան քաղաքի Մ. Գորկի (ներկայում Կալինինի փողոց 2/1) հասցեի 6000.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանը: Նշված 6000.0քմ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը տրամադրվել է 2002 թվականի հուլիսի 18-ին, կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր թիվ 1-4863: Նշված 6000.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 2/1 հասցեի 6000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 41005800 /քառասունմեկ միլիոն հինգ հազար ութ հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 2/1 հասցեի 6000.0քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանն ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 41005800 /քառասունմեկ միլիոն հինգ հազար ութ հարյուր/դրամ արժեքով քաղ. Հասմիկ Արթուրի Սողոմոնյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |