Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արայիկ Մնացականի Եղոյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 88 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0 քմ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովա փողոցի թիվ 88/1 հասցեի/ 477.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 477.8 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 88/1 հասցեի 477.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 593428 /հինգ հարյուր իննսուներեք հազար չորս հարյուր քսանութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Արայիկ Մնացականի Եղոյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 88/1 հասցեի 477.8քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 593428 /հինգ հարյուր իննսուներեք հազար չորս հարյուր քսանութ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Արայիկ Մնացականի Եղոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: